ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Մարդ են փնտրում, որ տանեն Նիկոլի հետ հանդիպման

Մարդ են փնտրում, որ տանեն Նիկոլի հետ հանդիպման
05.04.2025 | 13:02

Նիկոլը մեկնում է Մարտունի՝ մանկապարտեզ բացելու։ Ամբողջ պետական համակարգը իրարով է անցել, որ կարողանա բռնապետիկի համար լավ միջոցառում կազմակերպել։ Մարտունու շրջանի 16 գյուղերի գյուղապետերի առաջ պահանջ է դրվել, որ ամեն գյուղից 20 հոգի տանեն Նիկոլի հետ հանդիպման՝ ծափ տալու։ Այդ 20 հոգին նախ պիտի լինեն նիկոլական, ապա նաև՝ ցածր ինտելեկտ ունեցող, որ չհասկանան Նիկոլի անիմաստ խոսքերը։

Մարտունու մի քանի գյուղապետեր նյարդայնացած ասում էին, որ չեն կարողանում հավաքել պահանջված 20 հոգին։ Մարդիկ չեն ուզում Նիկոլին ոչ տեսնել, ոչ էլ նրա մասին լսել։ Հիմա գյուղապետերն ընկած դռնեդուռ, մարդ են փնտրում, որ պլանը կատարեն։

Դիմում եմ Նիկոլի արարողակարգի պատասխանատուներին՝ մեղք են Մարտունու շրջանի գյուղապետերը, 20 նիկոլական չկա գյուղերում, գոնե 10 հոգի ուզեք, որ մի կերպ կարողանան գտնել, համոզել, խաբել, բերել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6610

Մեկնաբանություններ